228 դիտում, 2021.01.26 15:38

Նիգերիացի հարձակվողը հեռացել է «Փյունիկ»-ից

Նիգերիացի հարձակվողը հեռացել է «Փյունիկ»-ից

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Նիգերիացի հարձակվող Ստեֆեն Ալֆրեդի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ալֆրեդը «Փյունիկին» է միացել 2019/20 մրցաշրջանում։ «Փյունիկի» կազմում անցկացրած 25 պաշտոնական խաղում 23-ամյա հարձակվողը դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր: