կարևոր
1486 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-26 15:17

Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լենա Նանուշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Լենա Նանուշյանը 2018թ. հունիսի 6-ից զբաղեցնում էր ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: