308 դիտում, 2021.01.26 14:49

Իտալիայի վարչապետը որոշել է հրաժարական տալ

Իտալիայի վարչապետը որոշել է հրաժարական տալ

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն իր հրաժարականի մասին կհայտարարի հունվարի 26-ին: Այս մասին ասվում է Իտալիայի նախարարների խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Կոնտեն իր որոշման մասին, հավանորեն, կհայտարարի կառավարության նիստում, որից հետո իր հրաժարականի դիմումը կհանձնի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելային:

Կոնտեն կդիմի այս քայլին, քանի որ «5 աստղ» շարժման և Դեմոկրատական կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է բացարձակ մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում. հայտնում է la Repubblica-ն: Դա տեղի է ունեցել հունվարի 13-ին՝ նախկին վարչապետ Մատեո Ռենցիի «Իտալիա վիվա» կուսակցության կողմից իշխող կոալիցիան լքելու որոշման մասին հայտարարությունից հետո: