466 դիտում, 2021.01.26 14:38

Աշխարհին սպառնում է երկու մասի բաժանում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Աշխարհին սպառնում է երկու մասի բաժանում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Չինաստանի գերակայության պատճառով աշխարհի՝ երկու մասի բաժանման վտանգի մասին: Այս մասին նա հայտարարել է Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի վիրտուալ համաժողովի ժամանակ:

«Հսկայական ճեղքման հավանականությունը շարունակում է ինձ վախեցնել. աշխարհը բաժանվում է երկու մասի՝ երկրագնդի երկու խոշոր տնտեսությունների գլխավորությամբ, երկու տարբեր գերակշռող արժույթներով, առևտրի իրենց կանոններով, ինտերնետով, իրենց աշխարհաքաղաքականով և ռազմականով՝ ռազմավարություններ, որոնք զրոյական գումար են տալիս»,- Գուտերեշի խոսքը մեջբերում է Korrespondent.net-ը:

Գուտերեշը շեշտել է, որ աշխարհը պետք է ամեն ինչ անի՝ նման բաժանումը կանխելու համար: