418 դիտում, 2021.01.26 14:29

Սա դիտավորյալ պարտված պատերազմ էր, նպատակը Արցախից ազատվելն էր. Վազգեն Մանուկյան

Սա դիտավորյալ պարտված պատերազմ էր, նպատակը Արցախից ազատվելն էր. Վազգեն Մանուկյան

Ոչ բոլորն են խորը պատկերացնում, թե մենք ինչ վիճակում ենք. նախորդ պատերազմում ժողովուրդը գիտեր, թե ինչ է տեղի ունենում ռազմաճակատում եւ մենք հաղթեցինք, այս պատերազմն այդպիսին չէր: Այս մասին արարատցիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ադրբեջանը պատրաստվում էր հաղթելու, մենք պատրաստվում էինք պարտվելու: Հենց 2018 թվականից սկսվեց բանակի ջարդը, կոռուպցիայի անվան տակ սկսեցին մտնել, տարբեր գեներալների ձերբակալել, քրեական գործեր հարուցել, կոտրեցին ամբողջ Ղարաբաղի ղեկավարությունը, դուրս մղեցին գեներալներին: 

Հաջորդ քայլը, որ կազմակերպում էր մեզ պարտության տանելու, բանակի արդիականացումն էր: 2016-ին Ադրբեջանը փորձեց հարձակվել, եւ հասկացավ, որ իր դիմաց կանգնած է այն բանակը, որից ինքը պարտվել է 1994-ին եւ կանգնեցրեց պատերազմը: Մենք մեր հերթին հասկացանք, թե հաջորդ պատերազմին մեզ ինչ է սպասվում, այդ թռչող սարքերը, նոր տեխնոլոգիաները, բայց այդ ուղղությամբ ոչինչ չարվեց: Այն ցուցակով, որով դիմել էինք Ռուսաստանին, թե ինչ զենքեր ենք ուզում գնել, նախկին իշխանությունների օրոք այդ ցուցակում գրված էր «ՏՈՌ»-երը, այսինքն այն սարքերը, որոնք պետք էին ԱԹՍ-ները ոչնչացնելու համար: Դա ջնջվեց, դրա փոխարեն առան խաղալիք ինքնաթիռներ: Այդ ինքնաթիռները ոչ մի օգուտ չունեին պատերազմի ժամանակ եւ այդպես էլ չօգտագործվեցին: Պատերազմի ժմանակ հոկտեմբերի 3-ին Ֆրանսիան մեզ առաջարկեց, որ կարող է տրամադրել զենք, որի միջոցով կարող ենք պայքարել այդ ԱԹՍ-ների դեմ: Մենք հրաժարվեցինք: Հոկտեմբերի11-ին Ֆրանսիան նորից առաջարկեց, մենք հրաժարվեցինք:

ՊՆ նախարարն ասում է, որ կանոնավոր չէինք կարողանում կառավարել բանակը: Ճիշտ է, բանակ ունենալով սկսեցինք կազմակերպել ջոկատներ, ինչից դուրս էինք եկել. ՄՈԲ ռեսուրսը տանում թողնում էին անտառում, ասում՝ ձեզնից մեկը հրամանատար է ու թողնում, գնում էին»,-նշել է Մանուկյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ սա պատերազմ չէր, սպանդանոց էր. «Մարդկանց տանում էին սպանելու ու սպանեցին: Ավելի շատ մարդ զոհվեց, քան հաղթանակի համար: Գաղտնի բանակցություններ էին վարում, որի պատճառով Շուշին հանձնեցին թշնամուն: Ռուսաստանը նմի քանի անգամ առջարկեց պատերազմը կանգնեցնել, չհամաձայնվեցին: Սա դիտավորյալ պարտված պատերազմ էր, որի նպատակը Արցախից ազատվելն էր»: