370 դիտում, 2021.01.26 14:15

Նախագահ Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա

Նախագահ Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա

Նոր տիպի կորոնավիրուսով վարակված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է բուժումը տնային պայմաններում: Հայաստանի նախագահի ինքնազգացողությունը համեմատաբար բարելավվել է, նրա առողջական վիճակում առկա է դրական դինամիկա, սակայն նա դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից։

Բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երևան: Նախագահը շարունակում է աշխատել հեռավար՝ իրականացնելով իր սահմանադրական գործառույթները:

«Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն են հայտնում առողջության մաղթանքների և զորակցության խոսքերի համար»,- ասված է հաղորդագրության մեջ: