278 դիտում, 2021.01.26 13:14

Բախումներ ու անկարգություններ՝ Նիդերլանդներում

Բախումներ ու անկարգություններ՝ Նիդերլանդներում

Կորոնավիրուսի պատճառով առաջ եկած սահմանափակումների դեմ բոյկոտ է սկսվել նաեւ Նիդերլանդներում, որտեղ համավարակի բռնկումից ի վեր վարակման մոտ մեկ միլիոն եւ մահացության ավելի քան 13,500 դեպք է գրանցվել:

Չնայած պարետային ժամ է հայտարարվել, բայց արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիայի մասնակիցները փողոցներից դուրս չեն գալիս:

Բախումներ են գրանցվել Ամստերդամ, Ռոտերդամ, Ամերսֆորտ եւ Գելեն քաղաքներում: Ռոտերդամում ոստիկանությունը նախազգուշացնող կրակոցներ է արձակել ու արցունքաբեր գազ կիրառել: «ԲիԲիՍի»-ն հաղորդում է ավելի քան 150 ձերբակալվածի մասին: