կարևոր
1694 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-26 12:38

Հայտնի է Արցախի Ներքին գործերի նախարարի անունը

Հայտնի է Արցախի Ներքին գործերի նախարարի անունը

Արցախի  նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ այցելել է ներքին գործերի նորաստեղծ նախարարություն եւ անձնակազմին ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին: 

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարության կազմում ընդգրկված արտակարգ իրավիճակների պետական ծառայության եւ ոստիկանության աշխատակիցներին պատերազմական ծանր ժամանակաշրջանում ունեցած գերազանց ծառայության համար՝ ընդգծելով, որ խաղաղ պայմաններում եւս այդ մարմինները կարեւոր գործառույթներ ունեն կատարելու:

Արայիկ Հարությունյանը խոսել է նաեւ հետպատերազմական իրավիճակից ու վերականգնողական աշխատանքներից՝ շեշտելով, որ Արցախին դժվար ու երկար ճանապարհ է սպասվում երկրի վերականգնման ու զորացման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ թեեւ դժվար պայմաններում, սակայն շարունակելու են պայքարը Արցախի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ, իսկ որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է: