332 դիտում, 2021.01.26 11:58

Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա հարձակումը խիստ մտահոգություն է առաջացնում. դեսպանատուն

Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա հարձակումը խիստ մտահոգություն է առաջացնում. դեսպանատուն

Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա հարձակումը խիստ մտահոգություն է առաջացնում։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը:

«Վերահաստատում ենք, որ ազգային պատկանելության հիմքով ատելության ցանկացած գործողություն, վերջին շրջանում Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգությունների օրինակով, պետք է բացառվի»,- հայտնում է դեսպանատունը։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին, որ կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա։