260 դիտում, 2021.01.26 11:15

Արցախի մի քանի համայնքներում կիրականացվի չպայթած զինամթերքի վնասազերծում

Արցախի մի քանի համայնքներում կիրականացվի չպայթած զինամթերքի վնասազերծում

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր, օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն: