Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 1 զինծառայողի դի։ Այս մասին հայտնել է Արցախի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Ադրբեջանական կողմը Մատաղիսից փոխանցել է մեկ դի։ Նրա ինքությունը հայտնի է դարձել վարորդական իրավունքից։ Նա 1993 թվականին ծնված Աշոտ Լևոնի Խաչատրյանն է, մասնակցել է պատերազմին որպես պահեստազորային։
Մյուս երեք զինծառայողների դիերը հայտնաբերվել են որոնողական աշխատանքների ընթացքում Ջաբրայիլից»,- նշել է Հունան Թադևոսյանը։
Այսօր 2 խումբ իրականացնում է որոնողական աշխատանքներ Հադրութում։
Հունան Թադևոսյանի խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1287 աճյուն։