կարևոր
1831 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-25 23:17

Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել է 3 մեքենա. կան տուժածներ

Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել է 3 մեքենա. կան տուժածներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունվարի 25-ին, ժամը 13։15-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1968 թ․), «Hyudai Sonata» (վարորդ՝ Լ․ Մ․, ծնված 1988 թ․) և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները։

Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: