կարևոր
847 դիտում, 8 ամիս առաջ - 2021-01-25 23:03

Լավրովն ու ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչը կքննարկեն իրավիճակը Ղարաբաղում

Լավրովն ու ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչը կքննարկեն իրավիճակը Ղարաբաղում

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը փետրվարի 5-ին Մոսկվայում կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

«Հանդիպման ընթացքում կկայանա խնդիրների ողջ համալիրի եւ Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարների շուրջ քննարկում: Նախատեսված է նաեւ կարծիքների փոխանակում միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ, ներառյալ՝ իրավիճակը Արեւմտյան Բալկաններում, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, ԱՊՀ տարածքում: Կքննարկվեն նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացումը, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա կայունացումը, Եվրոպայում անվտանգության հարցերն ու այլ թեմաներ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ: