Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի հերքել, որ հնարավոր է նշանակվի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան:
Նա «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ նման քննարկում կա, բայց դեռ վերջնական որոշում չկա:
Այս ամենն, ի դեպ, քննադատորեն է ընդունվել այդ թվում հենց դիվանագիտական շրջանակներում: Սխալ է նշանակել մեկին, որը նոր պետք է սովորի իր աշխատանքը, պաշտոն զբաղեցնի այդպիսի բարդ ու պատասխանատու ուղղաթյան վրա, որտեղ ստեղծված իրավիճակում խաղադրույքներն այդքան բարձր են:
«Այդպիսի պաշտոնն էլ չպետք է զբաղեցվի զբաղեցնողի չաշխատելով»,- նման տեսակետի են Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբում:
Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում։