16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Ի պատասխան Իմ Քայլը խմբակցության և կառավարության մի շարք ներկայացուցիչների կողմից տարածվող խոսակցությունների, այն մասին, թե Մարությանը հրաժարական է տալու, վերջինս անդրադարձել է ասելով՝ «այդ խոսացողներին պետք է գցենք գազանանոցում՝ էշերի վանդակը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Այսօր քաղաքապետ Մարությանը արձակուրդից վերադարձել է աշխատանքի և անձամբ վարել գործակարգավարական նիստը:
Ի պատասխան Իմ Քայլը խմբակցության և կառավարության մի շարք ներկայացուցիչների կողմից տարածվող խոսակցությունների, այն մասին, թե Մարությանը հրաժարական է տալու, վերջինս անդրադարձել է ասելով՝ «այդ խոսացողներին պետք է գցենք գազանանոցում՝ էշերի վանդակը»:
Կառավարությանը կարծում եմ այդ «մեսիջը» արդեն հասել է, իսկ Մարությանին, որպես ընդդիմադիրը ընդդիմադիրին հիշեցնեմ, որ էշերը վաղուց չեն պահվում վանդակներում. նրանց տեղափոխել են ազատավանդակներ, որտեղ պայմանները շատ ավելի բարենպաստ են»,-գրել է Խաժակյանը: