328 դիտում, 2021.01.25 18:50

Արարատի մարզի Մասիս և Արտաշատ քաղաքներում մառախուղ է

Արարատի մարզի Մասիս և Արտաշատ քաղաքներում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Վայք-Սարավան, Սյունիքի մարզի Գորիս-Շուռնուխ, Սիսիան-Զանգեր, Սիսիան-Գորիս, Վանաձոր-Դիլիջան  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արարատի մարզի Մասիս և Արտաշատ քաղաքներում մառախուղ է։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։