կարևոր
2654 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-25 18:39

Իրանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Ադրբեջանին «տարածքների ազատագրման կապակցությամբ»

Իրանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Ադրբեջանին «տարածքների ազատագրման կապակցությամբ»

Մեկնարկել է Իրանի արտգործնախարարի տարածաշրջանային այցը: Առաջին կանգառը Բաքվում է: Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդիպել է Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ: Քննարկման առանցքում ղարաբաղյան խնդիրն է: Բացի Բաքվից, նա այցելելու է նաեւ Երեւան, Թբիլիսի եւ Մոսկվա։ Իրանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Բաքվում արդեն հայտարարել է, որ «Իրանն ուրախ է, որ եղբայրական եւ բարեկամ Ադրբեջանի տարածքներն ազատագրվել են օկուպացիայից եւ այդ հողերը վերստին ադրբեջանցի ժողովրդի հսկողության ներքո են»։ Ալիեւի հետ հանդիպմանը Զարիֆը շնորհավորել է Ադրբեջանին, իր ձեւակերպմամբ, «տարածքների ազատագրման կապակցությամբ»:

Զարիֆը հույս է հայտնել, որ սա կլինի տարածաշրջանի երկրների միջեւ խաղաղ ու նորմալ հարաբերությունների սկիզբը: Նա նշել է, որ Իրանը պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքների վերականգման հարցում: «Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում կայունության ապահովման, տարածքների վերականգնման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ «Հյուսիս- հարավ» և «Հարավ-արևմուտք» տրանսպորտային միջանցքների գործարկման հետ կապված հարցեր», – հայտարարել Է Զարիֆը: