1962 դիտում, 2021.01.25 17:30

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայկական բեռնատարների վրա հարձակման առնչությամբ քրեական գործ է հարուցել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայկական բեռնատարների վրա հարձակման առնչությամբ քրեական գործ է հարուցել

Այսօր՝ կեսգիշերն անց, Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախչել դեպքի վայրից։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։

«Այնուհետև բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սույն դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և միաժամանակ ակտիվ աշխատանք կատարում, որպեսզի մեղավորներն օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկվեն, և բացառվի նման դեպքերի կրկնությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ տուժողների պնդմամբ՝ հարձակվողներն ադրբեջանցիներ էին: