324 դիտում, 2021.01.25 17:26

Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-ՊՆ-ԳՇ հրամանատարական ուղղահայացում առկա անհստակությունը. Տոնոյան

  
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն է խոսել պատերազմի պայմաններում «վարչապետ-Պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ» հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակության մասին:

«Մեդիամաքսից» մեր գործընկերներին նա նախ խոստովանել է, որ կողմնակից էր պատերազմն օր առաջ կանգնեցնելուն, չնայած ընդգծում է, որ մեր զինվորների գործողությունները գրեթե անթերի են եղել:

Տոնոյանի խոսքով, դեռեւս անցած հունիսին էին զգուշացրել, որ ամեն կերպ՝ քաղաքական ու դիվանագիտական ներուժով պետք է խուսափել սպասվելիք պատերազմից: Սակայն Պաշտպանության նախկին նախարարը չի ափսոսում «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» իր աղմկահարույց արտահայտության համար:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: