410 դիտում, 2021.01.25 16:14

ԵԽԽՎ նիստի մեկնարկին Մարուքյանը բողոքի ակցիա է արել

ԵԽԽՎ նիստի մեկնարկին Մարուքյանը բողոքի ակցիա է արել

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը նիստից առաջ բողոքի ակցիա է իրականացրել: 

Նա Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ այս կերպ հորդորել է միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով: