588 դիտում, 2021.01.25 14:26

Մոսկվայում ջերմաստիճանային պատմական ռեկորդ է գրանցվել

Մոսկվայում ջերմաստիճանային պատմական ռեկորդ է գրանցվել

Հունվարի 25-ի առավոտյան՝ ժամը 8-ին, Մոսկվայում գրանցվել է մինչև 3,8 աստիճան տաքություն։ Այս մասին հայտնում է օդերեւութաբանական բյուրոն։

«Մոսկվայում օդերեւութաբանական դիտարկումների ավելի քան 140-ամյա պատմության ընթացքում հունվարի 25-ին օրվա ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել»,- նշել են բյուրոյում:

Նշենք, որ նախորդ ռեկորդը սահմանվել էր 2002 թվականի հունվարի 25-ին՝ 3,6 աստիճան:

Հավելենք, որ ՌԴ մայրաքաղաքում 2021 թվականին գրանցված ջերմաստիճանը 11-12 աստիճանով գերազանցում է կլիմայական նորման։