3300 դիտում, 2021.01.25 12:55

Մենք չենք կարող առաջնահերթություն տալ տեղում աշխատել սովորողին. Արամ Համբարյան

Մենք չենք կարող առաջնահերթություն տալ տեղում աշխատել սովորողին. Արամ Համբարյան

Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակելու վերաբերյալ ԱՄՆ Հայ Դատի Հանձնախմբի արձագանքը շատ կոշտ է: ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր էջում գրել է.

«Երբ խաղադրույքներն այսքան բարձր են և լուրջ ու փորձառու մասնագետների անհրաժեշտության կա, մենք չենք կարող առաջնահերթություն տալ տեղում աշխատել սովորողին, կամ լավ վարձատրվող և չաշխատողին նշանակել բարձր մակարդակի դիվանագիտական պաշտոններում»:

Հիշեցնենք, նաև որ վերջերս համայնքային «Armenian Weekly»-ն գրել էր, որ Մակունցի ԱՄՆ այցի նպատակը Սենատոր Մենենդեզի հետ լուսանկարվելն ու PR լինելն էր, և որևէ հրատապ օրակարգ իրականում չկար։