17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակելու վերաբերյալ ԱՄՆ Հայ Դատի Հանձնախմբի արձագանքը շատ կոշտ է: ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր էջում գրել է.
«Երբ խաղադրույքներն այսքան բարձր են և լուրջ ու փորձառու մասնագետների անհրաժեշտության կա, մենք չենք կարող առաջնահերթություն տալ տեղում աշխատել սովորողին, կամ լավ վարձատրվող և չաշխատողին նշանակել բարձր մակարդակի դիվանագիտական պաշտոններում»:
Հիշեցնենք, նաև որ վերջերս համայնքային «Armenian Weekly»-ն գրել էր, որ Մակունցի ԱՄՆ այցի նպատակը Սենատոր Մենենդեզի հետ լուսանկարվելն ու PR լինելն էր, և որևէ հրատապ օրակարգ իրականում չկար։