348 դիտում, 2021.01.25 11:45

Ստեփանակերտի Հայկավան թաղամասում և Գետափ տեղամասում կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ․ ԱԻՊԾ

Ստեփանակերտի Հայկավան թաղամասում և Գետափ տեղամասում կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ․ ԱԻՊԾ

Հունվարի 25-ին օրվա ընթացքում՝ տարնբեր ժամերի, Ստեփանակերտի Հայկավան թաղամասում և Գետափ տեղամասում կիրականացվեն չպայթած և վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ԱԻ պետական ծառայությունիվ։

«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում:

2020թ. սեպտեմբերի 27-ից առ այսօր ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, «Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամ»-ը և «Հելո Թրասթ» ոչ կառավարական ականազերծման կենտրոնը շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած զենք-զինամթերքից, այն դարձնելով ավելի անվտանգ՝ հավանական սպառնալիքներից:

Աշխատանքներին ավելի ուշ միացել են ՌԴ ՊՆ սակրավորները»։