254 դիտում, 2021.01.25 11:37

Արցախում COVID-19-ով ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր

Արցախում COVID-19-ով ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր

Արցախում  հունվարի 24-ին կատարվել է 65 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2285 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18981 թեստավորում»,- հայտնում են նախարարությունից՝ հորդորելով պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները: