306 դիտում, 2021.01.25 11:18

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 298  նոր դեպք

Հունվարի 25-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 298 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 253 816 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ՝ կիրակի օրը, իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ 6868 թեստավորում, որից 2686-ը հակամարմինների թեստով, 4182-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1311 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 243 396 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 16 մարդ, ընդհանուր՝ 3071:

Կարանտինային գոտում է գտնվում 515 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 3223 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 402 պացիենտ: