426 դիտում, 2021.01.25 11:08

Արցախում ռուս խաղաղապահները դիտորդական դիրքերում հակաահաբեկչական կանոնավոր վարժանքներ են անցկացնում

Արցախում ռուս խաղաղապահները դիտորդական դիրքերում հակաահաբեկչական կանոնավոր վարժանքներ են անցկացնում

Արցախում ռուս խաղաղապահները դիտորդական դիրքերում հակաահաբեկչական կանոնավոր վարժանքներ են անցկացնում: «Տագնապ» գործողությունների մշակման ժամանակ զինծառայողներն աշխատել են հրաձգային դիրքերում՝ ապահովվելով դիտակետերի պաշտպանությունը, ինչպես նաեւ երթեւեկությունը դադարեցնելու նպատակով փակել են մայրուղին:

Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից եւ բեկորներից պաշտպանելու եւ մոտակա տարածքի հսկողությունն իրականացնելու համար: 

Բոլոր-մոդուլները համալրված են անհրաժեշտ կենցաղային սարքավորումներով, սպասքով, էլեկտրական սարքերով, ջեռուցման եւ օդորակման համակարգերով: