24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Արցախում ռուս խաղաղապահները դիտորդական դիրքերում հակաահաբեկչական կանոնավոր վարժանքներ են անցկացնում: «Տագնապ» գործողությունների մշակման ժամանակ զինծառայողներն աշխատել են հրաձգային դիրքերում՝ ապահովվելով դիտակետերի պաշտպանությունը, ինչպես նաեւ երթեւեկությունը դադարեցնելու նպատակով փակել են մայրուղին:
Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից եւ բեկորներից պաշտպանելու եւ մոտակա տարածքի հսկողությունն իրականացնելու համար:
Բոլոր-մոդուլները համալրված են անհրաժեշտ կենցաղային սարքավորումներով, սպասքով, էլեկտրական սարքերով, ջեռուցման եւ օդորակման համակարգերով: