802 դիտում, 2021.01.25 10:43

Թուրք-ադրբեջանական քարոզիչները բարոյական իրավունք և տեղ չունեն մեր բուհերում․ Տարոն Ղազարյան

Թուրք-ադրբեջանական քարոզիչները բարոյական իրավունք և տեղ չունեն մեր բուհերում․ Տարոն Ղազարյան

Նիկոլի «Իմ Քայլը» խմբակցությունը հայաստանյան բուհերում ոչ ավել, ոչ պակաս 13 դասավանդող պատգամավոր ունի։ Նրանց հետ փոխկապակցված անձանց թիվը կրթական համակարգում շատ ավելի մեծ է։ Այս մասին գրառում է կատարել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը։

«Ողջ վտանգը կայանում է նրանում, որ այդ անձանց գործունեությունը ոչ հրապարակային է։ Դրանից ելնելով հարց է առաջանում՝ իրենց առաջնորդին արդարացնելու գործում կարողանում են արդյո՞ք դիմագրավել Շուշին ադրբեջանական համարելու գայթակղությանը, թե՞ ոչ։ Վստահ, ոչ բոլորն են կարողանում։

Մենք հետևողականորեն ուշադրության կենտրոնում ենք պահելու այդ անձանց գործունեությունը։ Խնդիրներ նկատելու դեպքում չասեք՝ «բարի համբավ» եք արատավորում։ Թուրք-ադրբեջանական քարոզիչները բարոյական իրավունք և տեղ չունեն մեր բուհերում։ Մեր սերունդների մեջ չպետք է մարվի Շուշիին վերատիրանալու ձգտումը»։