284 դիտում, 2021.01.25 10:23

ԱՄՆ Ինդիանա նահանգում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով առնվազն հինգ մարդ է զոհվել

ԱՄՆ Ինդիանա նահանգում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով առնվազն հինգ մարդ է զոհվել

ԱՄՆ Ինդիանա նահանգում բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով առնվազն հինգ մարդ է զոհվել:

Միջադեպը տեղի է ունեցել Ինդիանապոլիս քաղաքում: CNN-ի հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկանները սկզբում հայտնաբերել են հրազենային վիրավորում ստացած դեռահասի:

Ավելի ուշ ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ կրակոցներ են հնչել նաեւ հարեւան թաղամասում, որտեղ հայտնաբերվել է հինգ դի, նրանց մեջ եղել է նաեւ հղի կին:

Իրավապահները ենթադրում են, որ չարագործը միայնակ չի գործել, իսկ քաղաքապետ Ջո Հոգսեթը տեղի ունեցածը որակել է «կանխամտածված զանգվածային սպանություն»:

Կասկածյալներ եւ ձերբակալվածներ դեռեւս չկան: