16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Գերմանական Բունդեսլիգայի առաջատար Մյունխենի «Բավարիա»-ն շարունակում է հաղթարշավը:
Ազգային առաջնության 19-րդ տուրում «Բավարիա»-ն հյուրընկալվել էր «Շալկե»-ին: Մյունխենյան ակումբը 4 անպատասխան գնդակ ուղարկեց «կապույտների» դարպասը: Գործող չեմպիոնների կազմում աչքի ընկան Մյուլլերը (դուբլ), Լևանդովսկին և Ալբան: «Շալկե»- «Բավարիա»` 0:4:
Այս տուրից հետո «Բավարիա»-ն Բունդեսլիգայի առաջատարն է 42 միավորով: Երկրորդ տեղում ընթացող «Լայպցիգ»-ն ունի միայն 35 միավոր: «Շալկե»-ն եզրափակում է մրցաշարային աղյուսակը: