կարևոր
678 դիտում, 10 ամիս առաջ - 2021-01-24 19:54

Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է

Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է (կան 100-ից ավելի կուտակված ավտոմեքենաներ)։ Իրականացվում են ճանապարհի մաքրման և մշակման աշխատանքներ։

Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։