386 դիտում, 2021.01.24 19:41

«Նոա»-ն ընկերական խաղում հաղթել է ԲԿՄԱ-ին

«Նոա»-ն ընկերական խաղում հաղթել է ԲԿՄԱ-ին

Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր «Նոա»-ն ընկերական խաղում մրցեց Բանակի կենտրոնական մարզական ակումբի հետ:

Էջմիածնի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում «Նոա»-ն գերազանցեց երկրորդ 4:2 հաշվով: ԲԿՄԱ-ի կազմում գոլերը խփեցին Մկրտչյանը և Միրզոյանը, իսկ «Նոա»-ից` Ազարովը, Բորը և երկու ֆուտբոլիստներ, որոնք փորձաշրջան են անցնում թիմում:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և«Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»- ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր: