Իտալիայի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրում երկրի չեմպիոն «Յուվենտուս»-ն ընդունեց «Բոլոնիա»-ին:
Թուրինում կայացած խաղում «Ծեր Սինյորա»-ի ֆուտբոլիստները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին «Բոլոնիա»-ի դարպասը: Նախ խաղի 15-րդ րոպեին ստանալով Ռոնալդուի փոխանցումը հանդիպման հաշիվը բացեց Արթուրը, իսկ երկրորդ կեսի վերջնամասում` 71-րդ րոպեին հաշվի առավելությունը կրկնապատկեց Մաքքեյնին: «Յուվենտուս»-«Բոլոնիա»`2:0:
Այս տուրից հետո «Յուվենտուս»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է և իր ակտիվում ունի 36 միավոր: Առաջատարը 43 միավորով «Միլան»-ն է: