426 դիտում, 2021.01.24 18:24

ԱՄՆ-ում հաստատվել է COVID-19-ի 169 935 նոր դեպք

ԱՄՆ-ում հաստատվել է COVID-19-ի 169 935 նոր դեպք

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 169,9 հազարով, գրանցվել է գրեթե 3,3 հազար մահվան դեպք: Այս մասին հաղորդում է Ջոնս Հոփքինսի համալսարանը:

Համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 169 935 մարդ, մահացել է 3292 հիվանդ:

Համաճարակի ողջ ընթացքում ԱՄՆ-ում բժիշկները գրանցել են հիվանդության ավելի քան 25 միլիոն դեպք: Ընդհանուր առմամբ, մահացել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 417 հազար մարդ: