446 դիտում, 2021.01.24 17:11

Ալեքսանդր Կարապետյանը կարող է տեղափոխվել «Արարատ-Արմենիա»

Ալեքսանդր Կարապետյանը կարող է տեղափոխվել «Արարատ-Արմենիա»

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը կարող է տեղափոխվել հայկական ակումբ: Այս մասին գրում է Sport24-ը:

Ըստ պարբերականի, Կարապետյանը մոտ ապագայում «Տամբով»-ից կտեղափոխվի Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»: Տեղափոխության հետ կապօված այլ մանրամասները հայտնի չեն:

Ընթացիկ մրցաշրջանում «Տամբով»-ի կազմում Կարապետյանը մասնակցել է 16 խաղի և դարձել է 3 գոլի հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարայինաղյուսակիառաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և«Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարայինաղյուսակիհետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր: