424 դիտում, 2021.01.24 16:55

Մարմնամարզության ֆեդերացիան նոր նախագահ ունի

Մարմնամարզության ֆեդերացիան նոր նախագահ ունի

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան նոր նախագահ ունի: Այս մասին հայտնում է ֆեդերացիան:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը: Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանն էլ ընտրվել է ֆեդերացիայի պատվավոր նախագահ: Լեգենդար մարմնամարզիկը շնորհավորել է նորընտիր նախագահին` մաղթելով նրան հաջողություններ պատասխանատու աշխատանքում: Գագիկ Վանոյանը վստահեցրել է, որ արհեստավարժ թիմի հետ կանի հնարավորը մարզաձևի զարգացման համար: