կարևոր
2325 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-24 14:55

Ավտոերթին մասնակցելու համար բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հունվարի 24-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով տեղի ունեցած «Արժանապատվության ավտոերթին» մասնակցության համար ապօրինաբար ոստիկանության Կենտրոնի բաժին է բերման ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

«Մեր պայքարն անկոտրում և շարունակական է, իսկ դավաճանները պետք է հեռանան»,- գրել է նա։