Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունվարի 24-ին` ժամը 01։33-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արմենակյան փողոցում գտնվող բենզալցակայանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։50-ին, մարվել՝ 02։00-ին։ Այրվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Խ․)։