762 դիտում, 2021.01.24 13:45

Մոսկվայում չեղարկել կամ հետաձգել են շուրջ 20 ավիաչվերթ

Մոսկվայում չեղարկել կամ հետաձգել են շուրջ 20 ավիաչվերթ

Մոսկվայի երեք օդանավակայաններում ՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» եւ «Շերեմետեւո», հետաձգվել է 19 չվերթ, եւս 4-ը չեղյալ են հայտարարվել կիրակի առավոտյան: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կիրակի առավոտյան «Վնուկովոյում» հետաձգել են ինը չվերթ, մեկը՝ չեղարկել, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է յոթ, չեղարկվել՝ երկու չվերթ, «Շերեմետեւոյում» հետաձգվել է երեք չվերթ, մեկը՝ չեղարկվել:

Ավելի վաղ «Ֆոբոս» եղանակի կանխատեսման կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը հայտնել էր ՌԻԱ Նովոստի-ին, որ Մոսկվայում կիրակի սպասվում է մառախուղ, մինչեւ 5 աստիճան տաքություն, իսկ ձյան բարձրությունը կնվազի մինչեւ 28 սանտիմետր: