268 դիտում, 2021.01.24 13:24

Գերմանիայում մեկ օրում COVID-19-ի 12 հազար դեպք է արձանագրվել

Գերմանիայում մեկ օրում COVID-19-ի 12 հազար դեպք է արձանագրվել

Գերմանիայում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվն անցած օրվա ընթացքում աճել է ավելի քան 12 հազարով: Այս մասին հաղորդել է Գերմանիայի առողջապահության նախարարությունը:

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 12 257 դեպք, մահացել է 349 վարակակիր:

Համաճարակի ողջ ընթացքում Գերմանիայում բժիշկները գրանցել են հիվանդության 2 134 936 դեպք: Ընդհանուր առմամբ, մահացել է կորոնավիրուսով վարակված 51 870 մարդ: