340 դիտում, 2021.01.24 11:53

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 546 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի  546 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի  546 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի կառավարական stopcov.ge կայքից:

Վերջին 24 ժամում ապաքինվել է 1456 մարդ, մահացել՝  17-ը: Վերջին մեկ օրում Վրաստանում կատարվել է 11 248 թեստավորում։

Ընդանուր առմամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 253 518 դեպք: Երկրում ապաքինվել է 242 085, մահացել է 3055 մարդ: