Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 546 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի կառավարական stopcov.ge կայքից:
Վերջին 24 ժամում ապաքինվել է 1456 մարդ, մահացել՝ 17-ը: Վերջին մեկ օրում Վրաստանում կատարվել է 11 248 թեստավորում։
Ընդանուր առմամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 253 518 դեպք: Երկրում ապաքինվել է 242 085, մահացել է 3055 մարդ: