460 դիտում, 2021.01.24 11:19

Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին

Վթար՝  Երևան-Սևան ավտոճանապարհին

Հունվարի 24-ին` ժամը 02։05-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Ֆանտան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է կամրջից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Գ․, ծնված 1989 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և ընկել կամրջից (մոտ 4 մ բարձրություն):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։