386 դիտում, 2021.01.23 21:45

Ջո Բայդենը դարձել է ԱՄՆ պատմության 46-րդ նախագահը․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության պաշտոնական արարողությունը: Այսպիսով, Ջո Բայդենը դարձել է ԱՄՆ պատմության 46-րդ նախագահը, որը 2009-2017 թվականներին, Բարաք Օբամայի վարչակազմում, զբաղեցրել է նաև ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը:

Ջո Բայդենը դարձել է ԱՄՆ պատմության 46-րդ և միայն երկրորդ կաթոլիկ նախագահը: Երդմնակալության արարողությունից հետո դիմելով ամերիկացիներին` Ջո Բայդենը խոսել է հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակման, կլիմայական խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի և ժողովրդավարական արժեքների մասին:

Բայդենը նաև դարձել է ԱՄՆ պատմության ամենածեր նախագահը: 2020 թվականի նոյեմբերի 20-ին լրացել է Բայդենի 78-ամյակը: Մինչ այդ երկրի պատմության ամենածեր նախագահը 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն էր:

Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում: