644 դիտում, 2021.01.23 20:49

«Իմ քայլն» առաջարկում է ընդլայնել ԱԺ նախագահի լիազորությունները

«Իմ քայլն» առաջարկում է ընդլայնել ԱԺ նախագահի լիազորությունները

 «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագծով Ազգային ժողովի նախագահն այսուհետ էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա կկարողանա պատգամավորին մինչեւ մեկ տարի ժամկետով զրկել գործուղման հնարավորությունից:

ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծով ընդլայնվում է խորհրդարանի նախագահի լիազորությունները: Նա էթիկայի հանձնաժողովի եզրակացությամբ կկարողանա պատգամավորի նկատմամբ կիրառել նաեւ կարգապահական այլ միջոցներ. նկատողություն, նիստերին խոսափողից հանդես գալու կամ նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչեւ 7 օրով զրկում:

Իշխող խմբակցության այս նախագիծը դեռեւս նստաշրջանի օրակարգում ներառված չէ. կքննարկվի հաջորդ քառօրյաների ընթացքում: