1106 դիտում, 2021.01.23 19:05

Հունվարի 22-ին Վարանդայի շրջանում հայտնաբերվել է 5 զինծառայողի դի

Հունվարի 22-ին Վարանդայի շրջանում հայտնաբերվել է 5 զինծառայողի դի

Հունվարի 22-ին Վարանդայի շրջանում հայտնաբերվել է 5 զինծառայողի դի, որոնք պետք է ենթարկվեն դատաբժշկական փորձաքննության` ինքնությունները պարզելու համար: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը նշել է, որ այսօր որոնողական աշխատանքները շարունակվելու են Վարանդայի եւ Քաշաթաղի շրջաններում, Թալիշ-Մատաղիս ուղղություններում:

Նշենք, որ առայսօր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1256 մարմին: Առողջապահության նախարարն էլ այս պահին 3450 զոհի մասին է հայտնում. այդքան դի է փորձաքննության ենթարկվել:

Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախօրեին տեղեկացրել է, որ անհետ կորածների հարցով օգնության համար Արցախում գործող քաղաքացիների ընդունման կետ է դիմել 2320 անձ: Ռուսական կողմը, սակայն, չի հստակեցրել 2320 անհետ կորածները երկու կողմից են, թե՝ միայն հայկական: Իսկ Հայաստանի իշխանությունները շարունակում են անհետ կորածների թիվը չհրապարակել՝ պնդելով, որ այն պետական գաղտնիք է: