848 դիտում, 2021.01.23 18:47

Ես հավատում եմ Հայաստանի և Արցախի վերականգմանը, վերածննդին. Վազգեն Մանուկյան

Ես հավատում եմ Հայաստանի և Արցախի վերականգմանը, վերածննդին. Վազգեն Մանուկյան

«Ես հավատում եմ Հայաստանի և Արցախի վերականգմանը, վերածնունդին»։ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է 2021 թվականի անելիքները․

«2021 թվականին մենք հսկայական անելիքներ ունենք՝

  • պետք է ապահովենք արժանապատիվ խաղաղություն,
  • արդիականացնենք հայկական բանակը,
  • ձեռք մեկնենք արցախահայությանը,
  • տեր կանգնենք Հայաստանի սահմաններին,
  • թույլ չտանք սոցիալ-տնտեսական կոլապս
  • ներդրումներ բերվեն,
  • նոր բովանդակությամբ լցնենք ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները,
  • արժանավայել շփվենք աշխարհի հետ,
  • վերացնենք թույնի և ատելության ներքին մթնոլորտը,
  • ամենակարևորը՝ Հայաստանի քաղաքացիների, հայության մոտ մենք վերականգնելու ենք հավատը մեր երկրի ապագայի հանդեպ: Այդ հավատով միայն մենք կարող ենք հաղթահարել ներկայիս դժվարությունները:

Ես տեսնում եմ, ես պատրաստ եմ ձեզ հետ անցնել այն ճանապարհը, որով մենք տեր կգանքնենք մեր երկրին, մեր արժեքներին, մեր արժանապատվությանը: