580 դիտում, 2021.01.23 18:34

Ավտովթար-հրդեհ՝ Շիրակի մարզում․ Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի զինծառայողի մոխրացած դին են հայտնաբերել

Այսօր, հունվարի 23-ին ժամը 03։40-ի սահմաններում Շիրակի մարզում ավտովթար է տեղի ունեցել։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 25-ամյա Լեոնիդ Խոմյակովն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցի թիվ 10 հասցեի դիմաց բախվել է նույն փողոցի բնակիչ 83-ամյա Սերյոժա Հակոբյանին պատկանող КамАЗ մակինշի ավտոմեքենային ամրակցված կցորդիչի հետնամասին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել։ Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, որտեղ հայտնաբերել են վարորդի մոխրացած դին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Լ․ Խոմյակովը ծառայում էր Գյուրիում տեղեկայված ՌԴ ռազմաբազայում։