578 դիտում, 2021.01.23 18:04

Մահացել է հայտնի հեռուստամեկնաբան Լարի Քինգը

Մահացել է հայտնի հեռուստամեկնաբան Լարի Քինգը

87 տարեկանում կյանքից հեռացել է Ամերիկացի հեռուստահաղորդավար Լարի Քինգը: Այս մասին տեղեկությունը հրապարակել է Քինգի «Թվիթեր»-ի պաշտոնական էջը:

Քինգը մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում:

Հեռուստահաղորդավար կարիերայի ընթացքում ստացել է բազմաթիվ մրցանակներ:

Նա հայտնի է CNN-ում 1985-2010թթ. իր աշխատանքով։ Քինգը հարցազրույցներ է անցկացրել հայտնի քաղաքական գործիչների, գործարարների և այլ հանրահայտ մարդկանց հետ Larry King Live թոք շոուում:

2012 թվականի հուլիսից նա վարում էր Larry King Now ծրագիրը Hulu կայքում և RT America հեռուստաալիքով։